Jump to content

Վլադիմիր Օբրուչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Օբրուչև
Ծնվել էսեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1863[1][2]
Ռժև, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 19, 1956(1956-06-19)[3][4][5][…] (92 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3][6]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Դոնի Հանրապետոէթյուն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան, ճանապարհորդ հետազոտող, հնէաբան, աշխարհագրագետ, գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն[7], աշխարհագրություն[7], հնէաբանություն, ցամաքի մորֆոլոգիա, Մատենագիտություն, մանկավարժություն, արձակ, ֆանտաստիկա, Ստեղծագործական և մասնագիտական գրություն[7], գիտական ֆանտաստիկա[7] և գիտաֆանտաստիկ գրականություն[7]
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼեռնային ինստիտուտ (1886)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[8]
Գիտական ղեկավարԻվան Մուշկետով
Եղել է գիտական ղեկավարMikhail Usov?, Yefrem Kuznetsov?, Vasiliy Sinitsyn?, Evgeniy Vladimirovich Pavlovsky? և Yevgeny Zakharov?
Հայտնի աշակերտներMikhail Usov?, Yevgeny Zakharov? և Yefrem Kuznetsov?
Պարգևներ
ԿուսակցությունԿադետներ
Երեխա(ներ)Դմիտրի Օբրուչև, Sergey Obruchev? և Vladimir Obruchev?
ՀայրAfanasij Aleksandrovič Obruchev?
Ստորագրություն
Изображение автографа
 Vladimir Afanasyevich Obruchev Վիքիպահեստում

Վլադիմիր Աֆանասևիչ Օբրուչև (ռուս.՝ Влади́мир Афана́сьевич О́бручев, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1863[1][2], Ռժև, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 19, 1956(1956-06-19)[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3][6]), խորհրդային երկրաբան, աշխարհագրագետ։ ԽՍՀՄԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պատվավոր նախագահ (1947—1956

1886 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը։ Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտի (1901-1912), Սիմֆերոպոլի Տավրիկյան համալսարանի (1919-1921) և Մոսկվայի լեռնային ակադեմիայի (1921-1929) պրոֆեսոր։ Օբրուչևև 1930 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ հավերժական սառցույթի հետազոտման հանձնաժողովի նախագահը, 1939 թվականից՝ սառույցաբանության ինստիտուտի տնօրենը։ 1942-1946 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ երկրաբանա-աշխարհագրական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Օբրուչևը Սիբիրի, Կենտրոնական և Միջին Ասիայի երկրաբանության հետազոտողն է։ Նրա աշխատանքի արդյունքներն ամփոփված են «Սիբիրի երկրաբանությունը» եռահատոր (1935-1938) և «Սիբիրի երկրաբանական հետազոտության պատմությունը» (հատոր 1-5, 1931-1959) մենագրություններում։ Օբրուչևը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։

Մրցանակներ, շքանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին նրան շնորհվել է Ա․ Պ․ Կարպինսկու անվան առաջին ոսկե մեդալը, Լենինյան (1926) և պետական (1941, 1950) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

Օբրուևչի անունով են կոչվում լեռնաշղթա Տուվայի ԻԽՍՀ-ում, լեռ Վիտիմ գետի վերին հոսանքներում, օազիս Անտարկտիդայում և այլ աշխարհագրական օբյեկտներ, ինչպես նաև օբրուչեվիտ միներալը՝ (J,U,Ca)2-X Nb2O6(OH), որը պիրոքլորի տարատեսակն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Օբրուչև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510